Բ.Յու.Սուբիչուս
՛՛Վենեսուելայի Մշակույթը՛՛ 1984

Լատինական Ամերիկայի մյուս երկրներից շատերի գրականությունների նման վենեսուելական գրականությունը սկսել է ձևավորվել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին,տնտեսական,գիտական և մշակութային համեմատական վերելքի,հակաիսպանական տրամադրությունների ուժեղացման,Ֆրանսիական բուրժուական հեղափոխության լուսավորչական փիլիսոփայության և գաղափարների տարածման պայմաններում:
Գաղութատիրական շրջանում Վենեսուելայում չձևավորվեց այնպիսի գրական ավանդույթ ինչպես,օրինակ,մյուս երկրներում՝Մեքսիկայում,Պերույում կամ Բրազիլիայում,որի վրա կարող էր հենվել ծնվող ազգային գրականությունը:«Ի տարբերություն անդյան տարածաշրջանի հանրապետությունների՝Պերուի,Բոլիվիայի և Էկվադորի,ինչպես նաև Մեզոամերիկայի և Մեքսիկայի,ներկայիս Վենեսուելայի տարածքում իսպանական գաղութացման տարիներին գրեթե բացակայում էր մշակութային հիմքը կամ, համենայն դեպս, այն ավելի թույլ էր արտահայտված,քան ացտեկների,մայաների և ինկերի զարգացած քաղաքակրթությունները», —գրել է խորհրդային գիտաշխատող Ս. Պ. Մամոնտովը:
Անկախության համար մղվող պատերազմը և ազգային պետության ստեղծումը Վենեսուելայում ընդունեց մասշտաբային,շարունակական և ավերիչ բնույթ:Դրա ավարտից հետո երկիրը երկար տարիներ դարձել էր ներիշխանական արյունոտ հակամարտությունների թատերաբեմի,ինչը վերածվեց Դաշնային Պատերազմի (1859-1863):Այն իր հետ բերեց նոր,մեծաքանակ զոհեր և ավերածություններ: Ոչ քիչ թվով տաղանդավոր և կրթված կրեոլներ,ովքեր ուրիշ պայմաններում կարող էին նպաստել ազգային գրականության վերելքին, զոհվեցին մարտի դաշտերում կամ հեռացան գրականության ասպարեզից:Բոլոր այս գործոնները զգալիորեն խանգարում էին վենեսուելական գրականությանզարգացմանը 19-րդ դարի առաջին կեսին:Այդ շրջանի ստեղծագործությունների մեծ մասը այսօր ներկայացնում են զուտ պատմականհետաքրքրություն:Սակայն այդ տարիների որոշ գործեր իրենց հեղինակներից և ժամանակից երկար ապրեցին:Այդպիսին էին առաջին հերթին Անդրես Բելյոյի լավագույն պոետիկ ստեղծագործությունները:Այն դերով,որ խաղաց Բելյոն իր ժողովրդի հոգևոր կյանքում,թույլ է տալիս նրան դասել 19-րդ դարի լատինոամերիկյան մշակույթի ականավոր ներկայացուցիչների շարքին՝արգենտինացիներ է.Էչեվերրիայի,Դ.Ֆ.Սարմյենտոյի,չիլիացի Խ.Վ.Լաստարրիայի,Ֆ.Բիլբոայի, կուբացի Խ.Մարտիի և այլոց:
Շարունակելի...
թարգմանությունը՝ Տ.Պապիկյանի
՛՛Վենեսուելայի Մշակույթը՛՛ 1984
Վենեսուելական գրականություն

Комментариев нет:
Отправить комментарий