четверг, 30 апреля 2015 г.

«Ի՞նչ անուն տալ այս սիրուն» / Iss Pyaar Ko Kya Naam Doon? («Как назвать эту любовь?», дев. इस प्यार को क्या नाम दूं,) հ...

Posted by ArmNovel / ԱրմՆովել on 30 Апрель 2015 г.


''Այն,ինչ կյանքը գողացավ ինձանից ''/ ''Lo que la vida me robo''ԴերերումէԱնժելիկ Բոյեր -ՄոնսերատՍեբաստիան Ռուլլի - Ալե...
Posted by ArmNovel / ԱրմՆովել on 30 Апрель 2015 г.

вторник, 21 апреля 2015 г.


                       Գլոբո Թիվին տոնում է 50-ամյակը

Կես դար եթերից հետո հեռուստատեսային հսկան՝ Գլոբոն պատրաստում է շքեղ հավաքույթ՝  50-ամյակը տոնելու կապակցությամբ: ''O Dia''թերթի տվյալներով տոնակատարությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:Հեռուստատեսային տարբերակը եթերում կլինի ապրիլի 25-ին:Ռոբերտո Կարլոսը կկատարի "Emoções" երգը:

понедельник, 20 апреля 2015 г.

Բաբելոն


''Բաբելոն'' Գլոբո թիվիի նոր, ժամը 21:00-ի հեռուստանովելը 
Գլխավոր դերերում՝ Գլորիա Պիրես (Ցնորք),
Ադրիանա Էստեվես (Բրազիլիայի պողոտա) Կամիլա Պիտանգա (Կողք-կողքի)
Եթերում է մարտի 16-ից




Այսօր  Մեքսիկայում
                                ալիքի եթերում                         մեկնարկում է  ''Աններելին/Lo imperdonable'' երկ-ուրբ՝ 21:30 (մեքս.ժամ.)
Գլխավոր դերերում՝ 
Անա Բրենդա Կոնտրերաս, Իվան Սանչես, Գրետել Վալդես, Սերխիո  Սենդել
և  այլք:
Պրոդյուսեր՝Սալվադոր Մեխիա
Օրիգինալ պատմությունը՝ Կարիդադ Բրավո Ադամս
Թրեյլերը՝իսպաներեն   

воскресенье, 12 апреля 2015 г.

Մայիս ամսից Հայաստանի հանրային հը եթերում կմեկնարկի Էմմիի մրցանակակիր բրազիլական ՛՛Հազվադեպ գանձ՛՛ կամ ՛՛Թանկարժեք մարգարիտ՛՛ (Joia Rara) հեռուստանովելը:
Պաշտոնական տեղեկությունը Գլոբոյի կայքից:
 http://www.globotvinternational.com/newsDet.asp?newsId=471

суббота, 11 апреля 2015 г.

Բ.Յու.Սուբիչուս
՛՛Վենեսուելայի Մշակույթը՛՛ 1984

 Վենեսուելական գրականություն

  

   
Լատինական Ամերիկայի մյուս երկրներից շատերի գրականությունների նման վենեսուելական գրականությունը սկսել է ձևավորվել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին,տնտեսական,գիտական և մշակութային համեմատական վերելքի,հակաիսպանական տրամադրությունների ուժեղացման,Ֆրանսիական բուրժուական հեղափոխության լուսավորչական փիլիսոփայության և գաղափարների տարածման պայմաններում:
Գաղութատիրական շրջանում Վենեսուելայում չձևավորվեց այնպիսի գրական ավանդույթ ինչպես,օրինակ,մյուս երկրներում՝Մեքսիկայում,Պերույում կամ Բրազիլիայում,որի վրա կարող էր հենվել ծնվող ազգային գրականությունը:«Ի տարբերություն անդյան տարածաշրջանի հանրապետությունների՝Պերուի,Բոլիվիայի և Էկվադորի,ինչպես նաև Մեզոամերիկայի և Մեքսիկայի,ներկայիս Վենեսուելայի տարածքում իսպանական գաղութացման տարիներին գրեթե բացակայում էր մշակութային հիմքը կամ, համենայն դեպս, այն ավելի թույլ էր արտահայտված,քան  ացտեկների,մայաների և ինկերի  զարգացած քաղաքակրթությունները», —գրել է խորհրդային գիտաշխատող Ս. Պ. Մամոնտովը:
Անկախության համար մղվող պատերազմը և ազգային պետության ստեղծումը Վենեսուելայում ընդունեց մասշտաբային,շարունակական և ավերիչ բնույթ:Դրա ավարտից հետո երկիրը երկար տարիներ դարձել էր ներիշխանական արյունոտ հակամարտությունների թատերաբեմի,ինչը վերածվեց Դաշնային Պատերազմի (1859-1863):Այն իր հետ բերեց նոր,մեծաքանակ զոհեր և ավերածություններ: Ոչ քիչ թվով տաղանդավոր և կրթված կրեոլներ,ովքեր ուրիշ պայմաններում կարող էին նպաստել ազգային գրականության վերելքին, զոհվեցին մարտի դաշտերում կամ հեռացան գրականության ասպարեզից:Բոլոր այս գործոնները զգալիորեն խանգարում էին վենեսուելական գրականությանզարգացմանը 19-րդ դարի առաջին կեսին:Այդ շրջանի ստեղծագործությունների մեծ մասը  այսօր ներկայացնում են զուտ պատմականհետաքրքրություն:Սակայն  այդ տարիների որոշ գործեր իրենց հեղինակներից և ժամանակից երկար ապրեցին:Այդպիսին էին առաջին հերթին Անդրես Բելյոյի լավագույն պոետիկ ստեղծագործությունները:Այն դերով,որ խաղաց Բելյոն իր ժողովրդի հոգևոր կյանքում,թույլ է տալիս նրան դասել 19-րդ դարի լատինոամերիկյան մշակույթի ականավոր ներկայացուցիչների շարքին՝արգենտինացիներ է.Էչեվերրիայի,Դ.Ֆ.Սարմյենտոյի,չիլիացի Խ.Վ.Լաստարրիայի,Ֆ.Բիլբոայի, կուբացի Խ.Մարտիի և այլոց:
Շարունակելի...
թարգմանությունը՝ Տ.Պապիկյանի