Նա գրել է ''Կլոնը'' ....Գլորիա Պերես / Gloria Perez
Բրազիլական հեռուստանովելների ինդուստրիայի ամենազդեցիկ կնոջ ճակատագիրը կարող էր դառնալ սերիալի սցենար: Չնայած դա շատ տխուր պատմություն կլիներ: Իմանալով նոր սերիալի մեկնարկի մասին՝ բրազիլական հեռուստադիտողը առաջինը հետաքրքրվում է՝ո՞վ է գրել սցենարը: Նույնիսկ ամենալավ ռեժիսորը և աստղային դերասանական կազմը չեն կարող սերիալի վարկանիշը բարձր պահել,եթե դրա հիմքը ամուր չէ հայտնի սցենարիստի անունով:
Գլորիա Պերեսը նրանցից մեկն է: Նա սիրում է ստեղծել սյուժեներ գիտության ամենավերջին նվաճումների շուրջ: Նրանից բրազիլացի հեռուստադիտողը իմացավ,թե ինչպե՞ս է փոխանցվում ՁԻԱՀ-ը,ի՞նչ է փոխնակ մայրությունը,ինչպիսի՞ դեր է խաղում համացանցը երեխայի կյանքում, բարձրացրեց այնպիսի թեմաներ,ինչպիսին են թմրամոլությունը,ալկոհոլիզմ
1997 թ. Գլորիային ցնցեց Դոլլի ոչխարի կլոնավորման մասին լուրը,ինչը դարձավ նոր սերիալի սցենարի մեկնարկի կետը:
՛՛Կլոն՛՛ սերիալի էկրան դուրս գալու համար դժվարություններ առաջացան ոչ թե կլոնավորման թեմատիկայի համար,այլ մուսուլմանական աշխարհի մասին պատմելու համար: ԱՄՆ-ի առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո,մուսուլմանների մասին սերիալ ոչ-ոք չէր ուզում: Բայց Պերեսը չհանձնվեց.նա կարդաց Ղուրանը, մեկնեց Եգիպտոս և Մարոկկո:
Գլորիայի հայրը՝ Գերագույն դատարանի դատավորը,մեծ գրադարան ուներ: Սկզբից նա կարդում էր սենտիմենտալ վեպեր,սակայն պապիկը թոռնուհուն ուղղորդեց ավելի լուրջ բաներ կարդալուն: Ազատ ժամանակ Գլորիան գնդակ էր խաղում տղաների հետ բակում. ՛՛Աղջիկները խոսում էին միայն ամուսնության և երեխաների մասին,ես մտածում էի՝ միթե՞ կինը չի կարող զբաղվել ավելի հետաքրքիր գործով՛՛:
Դպրոցից հետո Գլորիան ընդունվում է Ռիո-դե-Ժանեյրոյի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պոեզիայի երեկոյի ժամանակ ծանոթանում է ինժեներ Լուիս Կառլոս Պերեսի հետ,ամուսնանում նրա հետ և ունենում 3 երեխա. սկզբից Դանիելային, երկու տարի հետո՝ Ռոդրիգոյին և հինգ տարի անց՝ Ռաֆայելին: Կրտսեր որդու ծննդի հետ Գլորիայի կյանքում հայտնվում է առաջին փորձությունը. տղայի մոտ հայտնաբերվում է Դաունի համախտանիշ: Այնուամենայնիվ երիտասարդ մայրիկը ընդունվում է ասպիրանտուրա և պաշտպանում դիսերտացիա Բրազիլիայի ինդուստրիալիզացիայի մասին:Գրելը նրա համար դառնում է առօրյա հոգսերից լիցքաթափվելու միջոց: Նրա գրում է ՛՛Նրա անունը Մալու է՛՛ սերիալի գործողությունների զարգացման իր տարբերակը և ուղարկում է Գլոբո հեռուստաընկերություն, որտեղ այն քննադատվում է և հետ ուղարկվում: Սակայն Գլորիան չի հանձնվում: ՛՛Ես պատկանում էի ժամանակակից երիտասարդությանը և նայում էի սերիալներին վերևից և ուզում էի գրել կինոյի համար:Բայց դուռը,որ ես բացեցի,բերեց ինձ հեռուստատեսություն՛՛:
Գլորիայի ընկերուհին՝ հայտնի սցենարիստ Ժանետ Կլեռի հարսը,ցույց է տալիս սկեսրոջը ՛՛չստացված՛՛ սցենարը: Ծանր հիվանդ Ժանետ Կլեռը շտապում էր ավարտել ՛՛Ես խոստանում եմ՛՛ սերիալի սցենարը և նրան օգնող հավելյալ ձեռք էր պետք: Սկզբից Գլորիան միայն տպագրում էր,սցենարը տանում էր հեռուստատեսություն և բնակարանն էր կարգի բերում: Սակայն Ժանետի վիճկակը ծանրանում է և նա չի կարողանում վերջացնել սերիալը: Դա անում է Գլորիա Պերեսը: Գլոբոյի ղեկավարությունը երիտասարդ սցենարիստին աշխատանք է առաջարկում: Նա թողնում է համալսարանը և ամուսնուն ու նստում է գրելու ՛՛Բարձր խավ՛՛ սերիալի սցենարը արդեն հայտնի սցենարիստ Ագինալդո Սիլվայի հետ համատեղ:
Այդ փորձից հետո նա երդվում է՝ այլևս ոչ մի համագործակցություն ուրիշ սցենարիստի հետ. ՛՛Ես ունեմ մարդիկ ,ովքեր ինձ համար հավաքում են գիտական և հատուկ տեղեկատվություն,բայց գրում եմ ես միայնակ,որովհետև երևակայութունը ինդիվիդուալ է և չկիսվող: Ես տեսնում եմ,թե ինչպես են զարգանում դեպքերը և չեմ ուզում,որ ինչ-որ մեկը ինձ ստիպի կասկածել և ես վատնեմ ժամանակս վեճերի վրա՛՛:
1992թ. դեկտեմբերի 28-ին Գլորիայի ազջկան՝ 22-ամյա Դանիելային հայտնաբերվում է սպանված: Աղջկա ամուսինը Ռաուլ Գազոլլան էր ( Միրոն Կլոն սերիալում ). Հուղարկավորությունից հետո Գլորիան վերադառնում է տուն,նստում համակարգչի առաջ և շարունակում ՛՛Մարմիններ և հոգիներ ՛՛ սերիալի սցենարը գրել,որտեղից դուրս է հանում կերպարին,ում մարմնավորում էր իր աղջիկը: Ավարտելով այդ սցենարը,Գլորիան երեք տարով ընդհատում է գործունեությունը:
-Ես ունեմ գրասենյակ,բայց ես այն չեմ օգտագործում,- պատմում է սցենարիստը,-ես գրում եմ պատշգամբում,խոհանոցում: Երբ ես գրում էի ՛՛Կլոնի՛՛ սցենարը,ինձ մոտ միշտ արաբական երաժշտություն էր հնչում: Սցենարի գլուխների արանքում,ես զբաղվում եմ մարմնամարզությամբ,գնել եմ մարզասարք,որովհետև մարզասրահ գնալու ժամանակ չունեմ:
Շաբաթ օրերին գնում եմ դիսկոտեկ,ոչ թե նրա համար,որ ծանոթանամ ինչ-որ մեկի հետ,այլ որպեսզի հանգստացնեմ ոտքերս և ցրվեմ:
Սերիալները նրա սցենարով՝
Անձի երկվություն /Dupla identidade,մինիսերիալ, 2014
Ջրահարսի երգը / O canto da Sereia,մինիսերիալ,2013
Սուրբ Ժորժե (Խիզախ կինը) / Salve Jorge, սերիալ, 2012
Հնդկաստանի ճանապարհները / Caminhos das Indias,սերիալ, 2009
Ամազոնիա / Amazonia, մինիսերիալ,2007
Ամերիկա / America, սերիալ 2005
Կլոն / O clone, սերիալ 2001-2002
Անաշխատ փողեր / Pecado Capital, սերիալ,1998
Պայթյուն սրտում / Explode coracao, սերիալ,1995-1996
Մարմնով և հոգով / De corpo e alma, սերիալ,1992
Փոխնակ մայրը / Barriga de aluguel, սերիալ,1990
Ցանկություն / Desejo, մինիսերիալ1990
Կարմեն / Carmem, սերիալ 1987
Բարձր խավը / Partido Alto, սերիալ1984
Ես խոստանում եմ / Eu prometo, սերիալ 1983-1984

Комментариев нет:
Отправить комментарий