воскресенье, 15 декабря 2013 г.

Արտասովոր Անաստասիա / Estrambotica Anastasia


Տարի՝2004
Երկիր՝Վենեսուելա
Ռեժիսոր՝Խոսե Ալկալդե
Գլխ. դեր.՝Նորկիս Բատիստա,Խուան Պաբլո Ռաբա,Գուստավո Ռոդրիգես,Մայրա Ալեխանդրա,Սաուլ Մարին,Կյառա,Դորա Մացցոնե,Հիլդա Աբրահամս և այլք:
Սյուժեն:Անաստասիան աղքատ,գեղեցիկ աղջնակ է աղքատ թաղամասից:Իր գեղեցկության շնորհիվ սնանկացումից փրկում է հայտնի մի ընկերություն և մեծ  շահույթ բերում նրան:Անաստասիան դառնում է Բորովսկիների տան թալիսմանը:Հենց այստեղ էլ ծանոթանում է Աուրելիանոյի հետ և այդ ամբողջ շքեղ աշխարհը վերածվում է գիշերային մղձավանջի:Անաստասիան ստիպված է անցնել խաբեությունների և խարդախությունների միջով,կապված Երազների Խաչի գաղտնիքի հետ՝անիծված զարդ,որ գնահատվում է միլլիոններ և որը պատկանել է ռուսական կայսրուհի Եկատերինա 2-ին:Պատմությունը ավելի զավեշտալի է դարձնում այն հանգամանքը ,որ Անաստասիան եռյակ քույրերից մեկն է,որոնք ոչնչով չեն տարբերվում միմյանցից,արտաքնապես ոչնչով:

Վենեսուելայի սերիալները

Արտասովոր Անաստասիան / Estrambotica Anastasia










суббота, 14 декабря 2013 г.

  
Սիրո  կախարդանք 
Տարի՝1998
Երկիր՝Վենեսուէլա
Ռեժիսոր՝Օլեգարիո Բառեռո
Գլխ. դերերում՝Ռոքսանա Դիաս,Կարլոս Մոնտիլյա,Ջուլի Ռեստիֆո,Ֆռանկլին Վիռգես,Կատերին Կոռռեյա,Վինսթո Վալլենիլա և այլն:
Սյուժեն:20 տարի առաջ Թեոֆիլո Լարասաբալը ամուսնանում է Մարտիրիո Կոնդեյի հետ նրա հարստության համար՝թողնելով նրա ընկերուհի Բելհիկա Միշելենային նրա որդու՝ Վիսենտեյի հետ:Մի քանի տարի անց: Թեոֆիլոն ունի երկու աղջիկ՝Խուլիան և Թերեզան:
Բելհիկան վերադառնում է վրեժ լուծելու նպատակով:Նա վերադարձել է երկու որդիների՝Վիսենտեյի և Պեդրո Արմանդոյի հետ,և ցանկանում է,որ որդիները գայթակղեն և ամուսնանան Թեոֆիլոյի աղջիկների հետ:Սակայն նրա պլանները ի չիք են դառնում:Երկու աղջիկներն էլ սիրահարվում են Վիսենտեյին:Իսկ Վիսենտեն սիրահարվում է Թերեզային:Պեդրո Արմանդոն՝Խուլիային:Խուլիան հղիանում է Պեդրոյից և հավատացնելով ,որ դա Վիսենտեյի երեխան է,ամուսնանում է նրա հետ,չնայած արդեն սիրում է Պեդրո Արմանդոյին:Թերեզան պատրաստ է հրաժարվել Վիսենտեյից հանուն քրոջ:Եվ որպեսզի մեր հերոսները հասնեն իրենց երջանկությանը ,պետք է հաղթահարեն շատ փորձություններ:
Գրանցվելով vkontakte.ru սոց. կայքում և դառնալով այս խմբի անդամ http://vk.com/videos-51351053?section=album_50955476  ,կարող եք դիտել Ձախորդ գեղեցկուհի հ/սերիալը հայերեն լեզվով:

Ձախորդ Գեղեցկուհին / Bella calamidades

  

         Ձախորդ Գեղեցկուհին

Տարի՝2009-2010
Երկիրը՝Կոլումբիա-ԱՄՆ
Ռեժիսորներ՝Մաուրիսիո Կրուզ,Ագուստին Ռեստրեպո
Դերերում՝Դաննա Գարսիա,Սեգունդո Սեռնադաս,Մարիա Հելենա Դորինգ,
Ադրիանա Կամպոս,Կետտի Բարբերի,Դիանա Կիխանո և այլն:
Սյուժեն: Անհաջողությունները  հետապնդել են Լոլային ծնված օրվանից:Վաղ հասակում որբանալով՝նա ընկնում է հորաքրոջ տուն,որը նրան վերաբերվում է ծառայող պես:Մի քանի տարի հանդուրժելով  դաժան հորաքրոջը,մի օր նա կորցնում է համբերությունը ,փախչում և ապաստան է գտնում  հայրենի քաղաքի գերեզմանատանը:Չնայած,որ Լոլան գտնվում է անմխիթար և կեղտոտ վիճակում,քաղաքի ամենագեղեցիկ և հարուստ տղամարդկանցից մեկը,նրա կնքամոր՝Լորենսայի տղան՝Մարսելոն նկատում է նրա իրական գեղեցկությունը:Սակայն չար և նախանձախնդիր շրջապատը չի թողնում նրանց վայելելու իրենց երջանկությունը:Լոլան կրկին հեռանում է ,սակայն վերադառնում է արդեն շատ հարուստ և գեղեցիկ: