понедельник, 2 ноября 2015 г.

Հնդկական ամենահայտնի սերիալը շարունակում է հաղթարշավը աշխարհում...

Հնդկական ամենահայտնի սերիալը շարունակում է հաղթարշավը աշխարհում...տասնյակ երկրներում ցուցադրվելուց,վերջերս Ռուսաստանում,Ղազախստանում, այժմ հերթը Բուլղարիայինն է.....
Բուլղարական Diema family հը եթերում է ՛՛Ի՞նչ անուն տալ այս սիրուն՛՛ սերիալը:
Եվ ոչ միայն...
Uttaran
Balika vadhu
Sasural Simar ka հնդկական սերիալները
http://diemafamily.novatv.bg/…/Пътеки-към-щастието--премие…/
Հնդկական սերիալային ինդուստրիան
գրավում է աշխարհը,համենայնդեպս առայժմ ԱՊՀ տարածաշրջանը,արաբաիսլամական,թուրքական,
բուլղարական և այլ երկրները
Պետք է խնդրել Աթիվիին ցուցադրել այս սերիալը:

четверг, 18 июня 2015 г.

Սիրո կախարդանք / Aunque me cuesta la vida

     Տարի՝1998
     Երկիր՝Վենեսուելա
     Նկ. հը՝ RCTV
     Ռեժիսոր՝Օլեգարիո Բառեռո
     Սցենարիստներ ՝Խոսե Սիմոն Էսկալոնա, Սալվադոր Գարմենդիա, Մարտին Հահն
     
     Սերիա՝ 126

     
     Սյուժեն
     
20 տարի առաջ Թեոֆիլո Լարասաբալը ամուսնանում է Մարտիրիո Կոնդեյի հետ նրա հարստության համար՝թողնելով նրա ընկերուհի Բելհիկա Միշելենային նրա որդու՝ Վիսենտեյի հետ: Մի քանի տարի անց: Թեոֆիլոն ունի երկու աղջիկ՝Խուլիան և Թերեզան: 
     Բելհիկան վերադառնում է վրեժ լուծելու նպատակով: Նա վերադարձել է երկու որդիների՝Վիսենտեյի և Պեդրո Արմանդոյի հետ, և ցանկանում է, որ որդիները գայթակղեն և ամուսնանան Թեոֆիլոյի աղջիկների հետ: Սակայն նրա պլանները ի չիք են դառնում: Երկու աղջիկներն էլ սիրահարվում են Վիսենտեյին: Իսկ Վիսենտեն սիրահարվում է Թերեզային: Պեդրո Արմանդոն՝Խուլիային: Խուլիան հղիանում է Պեդրոյից և հավատացնելով, որ դա Վիսենտեյի երեխան է, ամուսնանում է նրա հետ, չնայած արդեն սիրում է Պեդրո Արմանդոյին: Թերեզան պատրաստ է հրաժարվել Վիսենտեյից հանուն քրոջ: Եվ որպեսզի մեր հերոսները հասնեն իրենց երջանկությանը, պետք է հաղթահարեն շատ փորձություններ: 
     
     Դերերում՝
     Ռոքսանա Դիաս...Թերեզա
     Կարլոս Մոնտիլյա...Վիսենտե
     Ջուլի Ռեստիֆո...Բելհիկա
     Ֆռանկլին Վիռգես...Թեոֆիլո
     Կատերին Կոռռեյա...Խուլիա
     Վինսթոն Վալլենիլա ...Պեդրո Արմանդո
     Ռիկարդո Բիանչի ...Էդմունդո
     Խուան Կարլոս Ալարկոն ...Մոդեստո
     Նակարիդ Էսկալոնա ...Էլիդա
     Գլեդիս Իբարրա...Պորսիա
     Ալֆոնսո Մեդինա ...Պոլոնիո
     Կարլոտա Սոսա ...Բլանկա
     Դալիլա Կոլոմբո ...Մարտիրիո
     
     Հայաստանում ցուցադրել է Հանրային Առաջին ալիքը

ԲԼԱՆԿՈՅԻ ԱՅՐԻՆ / La Viuda De Blanco

  Տարին՝ 1996
     Երկիրը՝ Կոլումբիա
     Սերիա ՝ 145
     Ընկերությունը ՝ RTI Colombia
     Օրիգինալ պատմությունը ՝ Խուլիո Խիմենեսի
     Սաունդթրեքը ՝ ''Cuando en uno somos dos'' por Osvaldo Ríos y Yolandita Monge

    
     ԴԵՐԵՐՈՒՄ ՝
     ՄԱՐԻԱ ՀԵԼԵՆԱ ԴՈՐԻՆԳ...ԱԼԻՍԻԱ
     ՕՍՎԱԼԴՈ ՌԻՈՍ ...ԴԻԵԳՈ
     ԿՈՆՍՈՒԵԼՈ ԼՈՒԶԱՐԴՈ ...ՊԵՐՖԵԿՏԱ
     ԽՈՒԼԻՈ ԴԵԼ ՄԱՐ ...ԽՈՒՍՏԻՆՈ ԲՐԻՆՅՈՆ
     ՅՈԼԱՆԴԻՏԱ ՄՈՆԽԵ ...ԱՅԴԵԵ
     ԽՈՐԽԵ ԷՆՐԻԿԵ ԱԲԵԼՅՈ ...ԴԻՄԱՍ
     ԱՆԱ ՄԱՐԻԱ ՀՈՅՈՍ...ԻԼՈՒՄԻՆԱԴԱ 1
     ՏԱՆԻԱ ՖԱԼԿԵՍ ...ԻԼՈՒՄԻՆԱԴԱ 2
     ԱԼՎԱՐՈ ԲԱՅՈՆԱ ...ԼԱՈՒՐԵՆՏԻՆՈ ՈՒՐԲԻՆԱ
     ԼԵՈՆՈՐ ԳՈՆՍԱԼԵՍ ՄԻՆԱ ...ԲԼԱՍԻՆԱ
     ՄԱԹԵՈ ՌՈՒԴԱՍ ...ԴՈՒՎԱՆ
     ՍԱՆՏՅԱԳՈ ՌՈՒԴԱՍ...ՖԵԼԻՊԵ
     ԽԵՐԱՐԴՈ ԿԱԼԵՐՈ ...ԻՊՈԼԻՏՈ
     ԴԱՆԻԵԼ ԱՐԻՍԱ ...ՄԵԳԱՏԵՈ
     ԱՆԱ ՄՈԽԻԿԱ ...ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ՅՈՒԴԻԹ
     ՍԱՆԴՐԱ ՊԵՐԵՍ ...ՎԱԼԵՐՅԱ
     ԴԱՆԻԼՈ ՍԱՆՏՈՍ ...ԱՄԱԴՈՐ
     ԼԵՈՆՈՐ ԱՐԱՆԳՈ ...ՕՖԵԼՅԱ
     ՄԱՐԻԱ ԻՆԵՍ ԷՌՌԵՌԱ ...ԿԼԱՐԻՏԱ
     ԽՈՒԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԱՐԱԳՈՆ ...ՖԱԲԻՈ

     ՍՅՈՒԺԵՆ ՀԱՄԱՌՈՏ
     Փոքրիկ ավանի՝ Տրինիդադի հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ ավամի ամենահարուստ և հարգված կնոջ՝Դոնյա Պերֆեկտա Ալբարասին-Բլանկոյի տանն է հայտնվում Ալիսիա Գուարդիոլա անունով մի կին: Այդ կինը նրա թոռների մայրն է և ավագ որդու՝ Ամադորի կինը, ում սպանելու մեղադրանքով Ալիսիան հայտնվել էր բանտում: Հիմա միակ բանը, որ նա ուզում է ՝վերադարձնել երկվորյակ որդիներին՝ Ֆելիպեյին և Դուվանին, ովքեր գերբնական հատկություններով են օժտված: 
     Բնականաբար Պերֆեկտան ուրախ չէ հարսին տեսնելով, իսկ դա նշանակում է, որ սպասվում է իսկական ճակատամարտ երեխաների համար: Գտնվելով անելանելի դրության մեջ, Ալիսիան ընդունում է խորհրդավոր ծերուկի ՝ Խուստինո Բրինյոնի առատաձեռն առաջարկը, ում ավանում բոլորը վամպիր են անվանում, որովհետև նա տնից դուրս է գալիս միայն գիշերները: 
     Սակայն այսքանը դեռ ամենը չէ: Ճակտագիրը միավորում է Ալիսիայի և Պերֆեկտայի կրտսեր որդու՝ Դիեգոյի կյանքերը:

    
     Հեռուստասերիալը կոլումբիական բազում մրցույթներում ճանաչվել է տարվա լավագույն սերիալ: 2006թվ. իսպանալեզու ամերիկյան Telemundo ընկերությունը R.T.I. -ի հետ համատեղ նկարահանեց սերիալի ռիմեյքը Իտատի Կանտորալի և Ֆրանսիսկո Գատտորնոյի գլխավոր դերակատարությամբ:
     Սերիալը ցուցադրվել ու սիրվել է բազում երկրներում, այդ թվում նաև Հայաստանում / ի դեպ Հայաստանում ցուցադրվել են երկու տարբերակներն էլ/:

вторник, 16 июня 2015 г.

Իմ սիրելին դու ես / Meri aashiqui tum se hi (2014-15)


Իմ սիրելին դու ես / Meri aashiqui tum se hi (2014-15) Հեռուստասերիալը պատմում է մի տղայի Ռանվիրի մասին, ում հայրը լավ...

Posted by ArmNovel / ԱրմՆովել on 15 Июнь 2015 г.

воскресенье, 14 июня 2015 г.

Սիրո գույներ / Piya Rangrezz

  Նոր հնդկական սերիալ Life ok հը եթերում 2015թ. ապրիլի 27-ից: 
     Դերերում
     Գաուրավ Ս. Բաջաջ .....Շեր Սինգհ
     Կրիտիդա Միստրի .... Շրադհա
     Ռեհան Սահեդ ... Սումեր
     Շալու Շրեյա ...Գաջրա
     Նարայանի Շաստրի ...Բավրի Դեվի
   
   
     Հնդկական փոքրիկ մի ավանում իշխանությունը կենտրոնացած է բարբարոս ու իշխանատենչ մի կնոջ ՝ Բավրի Դեվիի ձեռքում: Ամբողջ համայնքը ահ ու սարսափի մեջ է նրանից ու նրա մարդկանցից: Նրա որդին՝ Շեր Սինգհը սիրահարվում է տեղի աղջիկներից մեկին ՝ Շրադհային: Բավրի Դեվին, ով անչափ շատ է սիրում իր միակ որդուն, խնդրում է աղջկա ձեռքը ընտանիքից, սակայն Շրադհան չի ցանկանում ամուսնանալ առանց իր կամքի: Բավրի Դեվիի սպառնալիքի տակ նա համաձայնվում է ամուսնանալ Շերի հետ: Տղան անչափ երջանիկ է: Ամուսնության առաջին գիշերը Բավրի Դեվին հրամայում է աղջկան ասել Շերին ճշմարտությունը, որ նա իր կամքով չի ամուսնացել: Այդ պահից զույգի միջև լարված հարաբերություններ են ստեղծվում, քանի որ Շերը չէր ցանկանում բռնի ուժով ամուսնանալ Շրադհայի հետ: Դե իսկ Շրադհայի կյանքը վերածվում է դժոխքի մի տանը, որտեղ Բավրի Դեվիի անսահմանափակ բռնատիրությունն է, որտեղ կնոջ իրավունքները հավասար են զրոյի: Կսիրահարվի Շրադհան Շերին, կհաջողվի նրան կոտրել Բավրի Դեվիի բռնատիրության կապանքները և երջանկություն գտնել ամուսնական կյանքում:


Նա գրել է ''Կլոնը'' ....Գլորիա Պերես / Gloria Perez

Նա գրել է ''Կլոնը'' ....Գլորիա Պերես / Gloria Perez


Բրազիլական հեռուստանովելների ինդուստրիայի ամենազդեցիկ կնոջ ճակատագիրը կարող էր դառնալ սերիալի սցենար: Չնայած դա շատ տխուր պատմություն կլիներ: Իմանալով նոր սերիալի մեկնարկի մասին՝ բրազիլական հեռուստադիտողը առաջինը հետաքրքրվում է՝ո՞վ է գրել սցենարը: Նույնիսկ ամենալավ ռեժիսորը և աստղային դերասանական կազմը չեն կարող սերիալի վարկանիշը բարձր պահել,եթե դրա հիմքը ամուր չէ հայտնի սցենարիստի անունով:
Գլորիա Պերեսը նրանցից մեկն է: Նա սիրում է ստեղծել սյուժեներ գիտության ամենավերջին նվաճումների շուրջ: Նրանից բրազիլացի հեռուստադիտողը իմացավ,թե ինչպե՞ս է փոխանցվում ՁԻԱՀ-ը,ի՞նչ է փոխնակ մայրությունը,ինչպիսի՞ դեր է խաղում համացանցը երեխայի կյանքում, բարձրացրեց այնպիսի թեմաներ,ինչպիսին են թմրամոլությունը,ալկոհոլիզմը և այլն:
1997 թ. Գլորիային ցնցեց Դոլլի ոչխարի կլոնավորման մասին լուրը,ինչը դարձավ նոր սերիալի սցենարի մեկնարկի կետը:
՛՛Կլոն՛՛ սերիալի էկրան դուրս գալու համար դժվարություններ առաջացան ոչ թե կլոնավորման թեմատիկայի համար,այլ մուսուլմանական աշխարհի մասին պատմելու համար: ԱՄՆ-ի առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո,մուսուլմանների մասին սերիալ ոչ-ոք չէր ուզում: Բայց Պերեսը չհանձնվեց.նա կարդաց Ղուրանը, մեկնեց Եգիպտոս և Մարոկկո:
Գլորիայի հայրը՝ Գերագույն դատարանի դատավորը,մեծ գրադարան ուներ: Սկզբից նա կարդում էր սենտիմենտալ վեպեր,սակայն պապիկը թոռնուհուն ուղղորդեց ավելի լուրջ բաներ կարդալուն: Ազատ ժամանակ Գլորիան գնդակ էր խաղում տղաների հետ բակում. ՛՛Աղջիկները խոսում էին միայն ամուսնության և երեխաների մասին,ես մտածում էի՝ միթե՞ կինը չի կարող զբաղվել ավելի հետաքրքիր գործով՛՛:
Դպրոցից հետո Գլորիան ընդունվում է Ռիո-դե-Ժանեյրոյի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պոեզիայի երեկոյի ժամանակ ծանոթանում է ինժեներ Լուիս Կառլոս Պերեսի հետ,ամուսնանում նրա հետ և ունենում 3 երեխա. սկզբից Դանիելային, երկու տարի հետո՝ Ռոդրիգոյին և հինգ տարի անց՝ Ռաֆայելին: Կրտսեր որդու ծննդի հետ Գլորիայի կյանքում հայտնվում է առաջին փորձությունը. տղայի մոտ հայտնաբերվում է Դաունի համախտանիշ: Այնուամենայնիվ երիտասարդ մայրիկը ընդունվում է ասպիրանտուրա և պաշտպանում դիսերտացիա Բրազիլիայի ինդուստրիալիզացիայի մասին:Գրելը նրա համար դառնում է առօրյա հոգսերից լիցքաթափվելու միջոց: Նրա գրում է ՛՛Նրա անունը Մալու է՛՛ սերիալի գործողությունների զարգացման իր տարբերակը և ուղարկում է Գլոբո հեռուստաընկերություն, որտեղ այն քննադատվում է և հետ ուղարկվում: Սակայն Գլորիան չի հանձնվում: ՛՛Ես պատկանում էի ժամանակակից երիտասարդությանը և նայում էի սերիալներին վերևից և ուզում էի գրել կինոյի համար:Բայց դուռը,որ ես բացեցի,բերեց ինձ հեռուստատեսություն՛՛:
Գլորիայի ընկերուհին՝ հայտնի սցենարիստ Ժանետ Կլեռի հարսը,ցույց է տալիս սկեսրոջը ՛՛չստացված՛՛ սցենարը: Ծանր հիվանդ Ժանետ Կլեռը շտապում էր ավարտել ՛՛Ես խոստանում եմ՛՛ սերիալի սցենարը և նրան օգնող հավելյալ ձեռք էր պետք: Սկզբից Գլորիան միայն տպագրում էր,սցենարը տանում էր հեռուստատեսություն և բնակարանն էր կարգի բերում: Սակայն Ժանետի վիճկակը ծանրանում է և նա չի կարողանում վերջացնել սերիալը: Դա անում է Գլորիա Պերեսը: Գլոբոյի ղեկավարությունը երիտասարդ սցենարիստին աշխատանք է առաջարկում: Նա թողնում է համալսարանը և ամուսնուն ու նստում է գրելու ՛՛Բարձր խավ՛՛ սերիալի սցենարը արդեն հայտնի սցենարիստ Ագինալդո Սիլվայի հետ համատեղ:
Այդ փորձից հետո նա երդվում է՝ այլևս ոչ մի համագործակցություն ուրիշ սցենարիստի հետ. ՛՛Ես ունեմ մարդիկ ,ովքեր ինձ համար հավաքում են գիտական և հատուկ տեղեկատվություն,բայց գրում եմ ես միայնակ,որովհետև երևակայութունը ինդիվիդուալ է և չկիսվող: Ես տեսնում եմ,թե ինչպես են զարգանում դեպքերը և չեմ ուզում,որ ինչ-որ մեկը ինձ ստիպի կասկածել և ես վատնեմ ժամանակս վեճերի վրա՛՛:
1992թ. դեկտեմբերի 28-ին Գլորիայի ազջկան՝ 22-ամյա Դանիելային հայտնաբերվում է սպանված: Աղջկա ամուսինը Ռաուլ Գազոլլան էր ( Միրոն Կլոն սերիալում ). Հուղարկավորությունից հետո Գլորիան վերադառնում է տուն,նստում համակարգչի առաջ և շարունակում ՛՛Մարմիններ և հոգիներ ՛՛ սերիալի սցենարը գրել,որտեղից դուրս է հանում կերպարին,ում մարմնավորում էր իր աղջիկը: Ավարտելով այդ սցենարը,Գլորիան երեք տարով ընդհատում է գործունեությունը:
-Ես ունեմ գրասենյակ,բայց ես այն չեմ օգտագործում,- պատմում է սցենարիստը,-ես գրում եմ պատշգամբում,խոհանոցում: Երբ ես գրում էի ՛՛Կլոնի՛՛ սցենարը,ինձ մոտ միշտ արաբական երաժշտություն էր հնչում: Սցենարի գլուխների արանքում,ես զբաղվում եմ մարմնամարզությամբ,գնել եմ մարզասարք,որովհետև մարզասրահ գնալու ժամանակ չունեմ:
Շաբաթ օրերին գնում եմ դիսկոտեկ,ոչ թե նրա համար,որ ծանոթանամ ինչ-որ մեկի հետ,այլ որպեսզի հանգստացնեմ ոտքերս և ցրվեմ:

Սերիալները նրա սցենարով՝
Անձի երկվություն /Dupla identidade,մինիսերիալ, 2014
Ջրահարսի երգը / O canto da Sereia,մինիսերիալ,2013
Սուրբ Ժորժե (Խիզախ կինը) / Salve Jorge, սերիալ, 2012
Հնդկաստանի ճանապարհները / Caminhos das Indias,սերիալ, 2009
Ամազոնիա / Amazonia, մինիսերիալ,2007
Ամերիկա / America, սերիալ 2005
Կլոն / O clone, սերիալ 2001-2002
Անաշխատ փողեր / Pecado Capital, սերիալ,1998
Պայթյուն սրտում / Explode coracao, սերիալ,1995-1996
Մարմնով և հոգով / De corpo e alma, սերիալ,1992
Փոխնակ մայրը / Barriga de aluguel, սերիալ,1990
Ցանկություն / Desejo, մինիսերիալ1990
Կարմեն / Carmem, սերիալ 1987
Բարձր խավը / Partido Alto, սերիալ1984
Ես խոստանում եմ / Eu prometo, սերիալ 1983-1984

суббота, 13 июня 2015 г.

Kassandra / Կասսանդրա

Kassandra / ԿասսանդրաՍՑԵՆԱՐԸ ՝ Դելիա ՖիալլոԵՐԿԻՐԸ ՝ ՎենեսուելաՏԱՐԻՆ՝1992-93ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ՝ Գրացիո Դ ՛Անջելո ,Օլեգարիո ...

Posted by ArmNovel / ԱրմՆովել on 13 Июнь 2015 г.